23 մայիսի 2012 - 09:51 AMT
«Չորրորդ ինքնիշխանություն». Հ1-ի լրատվական ծրագրերի «շեֆությունը» հանձնվելու է Վիգեն Սարգսյանին

«ՉԻ» տեղեկություններով, Հանրային հեռուստառադիոընկերության քաղաքական-լրատվակսւն ծրագրերի ղկավար Սամվել Ֆարմանյանը` ԱԺ պատգամավորի մանդատ ստնալուց հետո կփակի իր «հաշիվները» Հանրային հեռաստաընկերության հետ: «Այս պահին մեծ անհամբերությամբ էր սպասում հանրայինի կոլեկտիվը: Սակայն շրջանառվող լուրերն այն մասին, որ Սամվել Ֆարմանյանից հետո Հ1-ի աշխատանքները կոորդինացնելու է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, փչացրել է հայլուրականների՝ Ֆարմանյանից ազատվելու կապակցությամբ ունեցած բարձր տրամադրությունը: Ավելացնենք, որ սա ամենևին էլ չի նշանակում, թե Վիգեն Սարգսյանին նախագահականից հանելու և բերելու են Հ1: Պարզապես այս հեռուստարնկերության քաղաքական և լրատվական ծրագրերի «շեֆությունը» հանձնվելու է Վիգեն Սարգսյանին»,- գրում է թերթը: