ԱՄՆ-ն չի հավատում Իրանի հայտարարություններին ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցելու պատրաստակամության մասին

ԱՄՆ-ն չի հավատում Իրանի հայտարարություններին ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցելու պատրաստակամության մասին

PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ի այն անսպասելի հայտարարությունից հետո, թե Իրանը պատրաստ է որոշ չափով բացել միջազգային տեսուչների համար միջուկային օբյեկտները, ամերիկացի մասնագետների մեծ մասը ակնհայտ հոռետեսորեն վերաբերվեց այդ հայտարարությանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նույն ոգով էր արտահայտված նաև ԱՄՆ պաշտոնական արձագանքը. «Հայտարարությունները համաձայնության հասնելու մասին մի բան է, իսկ այն կատարելը՝ մեկ այլ բան»,-հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նյուլանդը: «Մենք ակնկալում ենք Իրանից, որ հասանելի դառնան այն բոլոր փաստաթղթերն ու գիտնականները, որոնք հետաքրքրում են ՄԱԳԱՏԷ-ին»:

ԱՄՆ սկզբունքային դիրքորոշումը նույնն է մնում՝ պատժամիջոցները կմեղմանան միայն եթե Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացումից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---