23 մայիսի 2012 - 11:27 AMT
Սերբիան բողոք է հայտնել ՖԻՖԱ-ին՝ Կոսովոյին ընկերական խաղեր անցկացնելու թույլտվություն տալու համար

Սերբիայի ֆուտբոլային միությունը բողոք է հայտնել ՖԻՖԱ-ին՝ Կոսովոյի հավաքականին ընկերական խաղեր անցկացնելու թույլտվություն տալու համար:

«ՖԻՖԱ-ի գործկոմի որոշումը, որն ընդունվել է փակ դռների ետևում, ամենևին հիմնված չէ ՖԻՖԱ կանոնադրության վրա:

Այդ առնչությամբ մենք Բուդապեշտում արտահերթ հանդիպում կունենանք ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինիի ու ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատերի հետ: Մենք կպնդենք, որ ՖԻՖԱ-ի գործկոմի որոշումը վերանայվի ու չեղյալ հայտարարվի»,-ասվում է Սերբիայի ֆուտբոլային միություն հայտարարության մեջ:

Կոսովոն անկախացավ Սերբիայից 2008թ., սակայն ավելի վաղ ՖԻՖԱ-ն հրաժարվում էր ճանաչել Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիայի լիազորությունները, քանի Կոսովոն միջազգային ճանաչում չի ստացել: