Արմեն Աշոտյան. ՀՀԿ կենտրոնական մասնաշենքի հրդեհը «վհուկների խրախճանքի» է վերածվում![]() 23 մայիսի 2012 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր Facebook-ի էջում անդրադարձել է ՀՀԿ կենտրոնական մասնաշենքի հրդեհի շուրջ ծագած խոսակցություններին ու սոցցանցերում ծավալված ակտիվ քննարկումներին: «Մեր հասարակության մի շատ փոքրաթիվ, բայց շատ ագրեսիվ ու անհանդուրժող հատված, որը ակտիվ է նաև ՖԲ-ում, մեղմ ասած, ադեկվատ չէ և մեռուկասեր է: ՀՀԿ կենտրոնական մասնաշենքի այսօրվա հրդեհը «վհուկների խրախճանքի» է վերածվում իրենց կողմից: Սթափվեք, այլապես ամբողջությամբ կկորցնեք բոլոր մարդկային դիմագծերը, վերածվելով վիրտուալ կիբորգների: Ձեր չարությունն ու ատելությունն առաջին հերթին վնասում է հենց ձեզ: Կանգ առ, ով մարդ, քանի դեռ ուշ չէ...»,- գրել է Աշոտյանը: Երեկ հրդեհվել է8 Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է Աժ փոխխոսնակ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը, արյվել է շենքի տանիքը: Շարմազանովը հայտնել է նաև, որ զոհեր չկան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |