Իրական վիճակի վրա ՆԱՏՕ-ի հռչակագիրը ոչ մի ազդեցություն չի ունենա![]() 23 մայիսի 2012 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Ակնհայտին հակառակ, ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին հրաժարվել Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախության ճանաչումից, միաժամանակ սատարելով ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտմանը: Մոսկվային հերթական անգամ առաջարկվում է հրաժարվել դաշնակցային հարաբերություններից ու հանձնել երիտասարդ պետությունները Թբիլիսիի կամքին, որին շարունակում է զինել Արևմուտքը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Ռուսաստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի պետ Յանա Ամելինան: «Հասկանալի է, որ Վրաստանի ռազմական մեքենան կարող է ուղղվել միայն Վրաստանի «տարածքային ամբողջականության վերականգնմանը», այսինքն Հարավային Օսեթիան ու Աբխազիան վերադարձնելուն: Նույն ծիսական նշանակությունն ունի նաև հայտարարությունը Հայաստանի, Ադրբեջանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին: Իրական վիճակի վրա ՆԱՏՕ-ի հռչակագիրը ոչ մի ազդեցություն չի ունենա: Նման հայտարարությունները տեղեկատվական պատերազմի մաս են կազմում, դրանք պետք է անուշադրության մատնել: Ուշադրության արժանի է միայն այն հետևողականությունը, որով շարադրվում են ՆԱՏՕ-ի պահանջները, ինչը վատ չէր լինի, որ Ռուսաստանը հաշվի առներ»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |