Խաչատրյանի անվան տրիոն «Երաժշտական ճանապարհորդություն» կկազմակերպի Սյունիքում![]() 23 մայիսի 2012 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Խաչատրյանի անվան տրիոն Սյունիքի մարզում ներկայացնելու է «Երաժշտական ճանապարհորդություն» երաժշտական ծրագիրը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը, ծրագիրը ներառում է աշխարհի տարբեր երկրների կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց կատարումն ուղեկցվելու է տեսապրոյեկցիաներով: Երաժիշտներն, ավանդույթի համաձայն կանցկացնեն նաև վարպետության դասընթացներ: Համերգները տեղի են ունենալու հունիսի 11-ին` Քաջարանում, 12-ին` Կապանում: Ծրագիրն կիրականացվի «ԱրմենՏել» ընկերության և ՎՏԲ բանկի աջակցությամբ: Խաչատրյանի անվան տրիոն ստեղծվել է 1999 թվականին` որպես Arsika տրիո: Տրիոյի կազմում են Արմինե Գրիգորյանը` դաշնամուր, Կարեն Շահգալդյանը` ջութակ և Կարեն Քոչարյանը` թավջութակ: Համույթը մեծ լուսավորչական գործունեություն է ծավալում Հայաստանում. բացի Երևանից, տրիոն ելույթ է ունենում մարզերում, վարպետության դասեր անցկացնում դպրոցականների և ուսանողների հետ: 2008 թվականին համույթը վերանվանվեց և կոչվեց հայ ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով: Հայաստանի շրջաններ կատարվող շրջագայությունները տրիոյի գործունեության կարևորագույն մասն են կազմում: Նրանք ծրագրերն իրականացնում են «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի» շնորհիվ: Բացի անվճար համերգներից, նրանք անցկացնում են նաև վարպետության դասեր մայրաքաղաքի և մարզերի աշակերտների և ուսանողների համար: Երաժիշտները ճանաչված և սիրված են նաև արտերկրում: Նրանք ելույթ են ունենում աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բեմերում: Ելույթ են ունեցել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Ավստրալիայում և այլուր: Երաժիշտները վերջերս հյուրախաղեր են ունեցել Ռուսաստանում և Լատվիայում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |