23 մայիսի 2012 - 17:37 AMT
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՍԾՏՀ Գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցությունն առնչվող հարցեր

Մայիսի 23-ին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին, ով հաջորդ ամիս ավարտում է իր պաշտոնավարությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ու ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը քննարկեցին ՍՏՀԿ շրջանակում համագործակցության և օրակարգային այլ հարցեր: