Հայաստանը որոշել է գերմանացի ձեռնարկատերերին պատմել իր տնտեսական ծրագրերի մասին![]() 23 մայիսի 2012 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է գերմանական Commerzbank-ի գործադիր խորհրդի անդամ, ֆինանսական կառույցների ղեկավար Քրիստոֆ Գաբրիել Մետցեի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը, զրուցակիցները քննարկել են գերմանական բանկի գործունեությանը, հայաստանյան գործընկերների հետ համագործակցությանը և Եվրոպայում առկա տնտեսական վիճակին առնչվող հարցեր: Գերմանական պատվիրակության խնդրանքով վարչապետ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական քաղաքականությանն ու զարգացման ուղղություններին, մասնավորապես, հանգամանալից կերպով ներկայացրել է արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը և նրանում ընդգրկված ճյուղերում նախատեսված ծրագրերը: Քրիստոֆ Գաբրիել Մետցեն նշել է, որ Commerzbank-ն ունի այնպիսի հաճախորդ ընկերություններ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում ռազմավարության մեջ ներառված բնագավառներում և հետաքրքրված կլինեն հնարավոր ներդրումներով: Այս համատեքստում, զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել Գերմանիայում կազմակերպել բիզնես ֆորում, որը գերմանական ընկերություններին տեղեկատվություն կփոխանցի Հայաստանի տնտեսական ծրագրերի մասին:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |