Ադրբեջանը կրկին սպառնում է. Մինչև ԼՂ խնդիրը չլուծվի Բաքվի պայմաններով, Երևանի հետ համագործակցություն չի լինի![]() 23 մայիսի 2012 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Մինչև Հայաստանը չվերադարձնի ազատագրված տարածքներն ու ղարաբաղյան հիմնախնդիրը չլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Հայաստանի հետ որևէ համագործակցության և սահմանների բացման մասին խոսք անգամ չի կարող լինել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՍՏՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասաֆ Գաջիևը: Գաջիևը մեկնաբանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա ուղերձը ՍՏՀԿ ԽՎ լիագումար նիստի մասնակիցներին, որում նա կոչ է արել ուշադրություն դարձնել տարածաշրջանում փակ սահմանների խնդրին, որը խանգարում է տարածաշրջանային համագործակցությանը: Նա հիշեցրել է, որ 6 տարի առաջ` Երևանում նիստի ժամանակ, մասնակիցներին նույն կոչով դիմել է այդ ժամանակվա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ադրբեջանցի պատգամավորը նկատել է նաև, թե ապացույցն այն բանի, որ միջազգային հանրությունն օժանդակում է Ադրբեջանի արտաքին և ներքին քաղաքականությանը, այն է, որ այդ երկիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է դարձել: Մայիսի 21-23 Հայաստանում ընթանում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) Խորհրդարանական Վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը: Երևան են ժամանել Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Թուրքիայի և Ուկրաինայի խորհրդարանական պատվիրակությունները; Որպես դիտորդ նիստին մասնակցում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելոռուսիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Սլովակիայի խորհրդարանների ներկայացուցիչներ: Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է դարձել 2011թ. հոկտեմբերին:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |