ՍՏՀԿ ԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավարը հայ-թուրքական խնդիրների լուծման հույս ունի![]() 23 մայիսի 2012 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) Խորհրդարանական Վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Իսմայիլ Սաֆին հայ-թուրքական սահմանի բացումը կապել է Ադրբեջանին Արցախի տարածքների վերադարձի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ զանազան բանաձևերի հետ: «Եվ այդ խնդիրները հեշտ լուծելի չեն»,- նկատել է նա: Սաֆին Հայաստանին և Թուրքիային, ինչպես նաև երրորդ երկրներին կոչ է արել կառուցողական մոտեցում ցուցաբերել այդ խնդիրներին` հավելելով. «Որպես ՍՏՀԿ երկրներ` պետք է երկխոսության մեջ լինեն և հարաբերությունների զարգացման շրջանակներում լուծեն խնդիրները: Եվ ես գտնում եմ, որ մեր միջև առկա խնդիրները կարող են լուծվել միջազգային իրավունքի, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի, խաղաղության և արդարության շրջանակներում»: Մայիսի 21-23 Հայաստանում ընթանում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) Խորհրդարանական Վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը: Երևան են ժամանել Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Թուրքիայի և Ուկրաինայի խորհրդարանական պատվիրակությունները; Որպես դիտորդ նիստին մասնակցում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելոռուսիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Սլովակիայի խորհրդարանների ներկայացուցիչներ:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |