Լույս է տեսել «Հայ հնատիպ գրքերի ձեռագիր հիշատակագրությունները» գիրքը

Լույս է տեսել «Հայ հնատիպ գրքերի ձեռագիր հիշատակագրությունները» գիրքը

PanARMENIAN.Net - Այսօր Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Նորայր Պողոսյանի «Հայ հնատիպ գրքերի ձեռագիր հիշատակագրությունները» (1512-1572) գրքի շնորհանդեսը: 200 նմուշ տպաքանակով լույս տեսած գիրքը հեղինակի շուրջ երկու տարվա աշխատանքի արդյունքն է: Հեղինակի խոսքով, այն նախատեսված է հայագետների, հայոց լեզվի պատմության մասնագետների և պատմաբանների համար: Պողոսյանը 150 գրքի հետազոտություներ է կատարել Հայաստանի խոշորագուն գրադարաններում, և չթաքցրեց եվրոպական գրադարաններում պահվող գրքերի հիշատակագրություններն ուսումնասիրելու ցանկությունը:

Գիտնականը նաև նշեց, որ հենց այդ գրությունների շնորհիվ պարզ դարձավ, որ Ներքին Շենգավիթում, որն առաջ գյուղ է եղել, գոյություն է ունեցել եկեղեցի, որի հետքն անգամ չկա:

Գիրքը հրատարակվել է Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, Երևանի պետական համալսարանի տպարանում: Այն, հիմնականում բաժանվելու է գրադարաններին և նեղ մասնագետներին:

Հայերեն հնատիպ տպագիր գրքերից շատերում գնողները, նվիրաբերողները, թարգմանիչներն ու այլ անձինք գրքերի էջերին թողել են ձեռագիր հիշատակարաններ: Դրանք գրքի տպագրման հանգամանքների, հրատարակիչների, ինչպես նաև պատմական փաստերի մասին են: Դրանք նման են ձեռագիր մատյանների հիշատակագրություններին, սակայն ունեն նաև որոշակի առանձնահատկություններ:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---