Վաղը լրանում է ԿԸՀ ինքնաբացարկներ ներկայացնելու վերջնաժամկետը

Վաղը լրանում է ԿԸՀ ինքնաբացարկներ ներկայացնելու վերջնաժամկետը

PanARMENIAN.Net - 2012թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 25-ն է։ Այս մասին հաղորդում են ԿԸՀ–ի լրատավական բաժնից` նշելով, որը ժամը 18:00–ից հետո կդադարեցվի ինքնաբացարկների ընդունումը և կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկազմի արձանագրություն` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու վերաբերյալ:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնցում հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` հավաքելով ձայների 44,05 %-ը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է 30,20 % ձայներով, երրորդում` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` 7,10 %:

Նոր խորհրդարան են մտել նաև ընդդիմադիր «Ժառանգությունը»` 5,79 % և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»` 5,73 %, ինչպես նաև երրորդ կոալիցիոն կուսակցությունը` «Օրինաց երկիրը»` 5,49 %:

ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում 131 տեղ ունեցող Ազգային ժողովում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը` 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական քվեարկության արդյունքում): «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական), ՀԱԿ-ը` 7 տեղ: Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը»` 6-ական (5-ական համամասնական և 1-ական մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»` 5:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---