Հայաստանն ու Լեհաստանը կամրապնդեն համագործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում

Հայաստանն ու Լեհաստանը կամրապնդեն համագործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում

PanARMENIAN.Net - Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի ֆինանսների փոխնախարար Անդրեյ Պարաֆինովիչի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում Գագիկ Խաչատրյանը ներկայացրել է ՊԵԿ-ի կառուցվածքը, վերջին 3 տարիներին համակարգում իրականացված բարեփոխումները, ընդգծել կոմիտեի առաջնահերթությունները, կարևորել միջազգային համագործակցության ամրապնդումը: Կոմիտեի ղեկավարն առանձնացրել է հարկային մարմին – հարկատու ֆիզիկական շփման նվազեցումը, ինչպես նաև հարկային և մաքսային մարմիններում արդեն իսկ գործարկված էլեկտրոնային կառավարման համակարգը:

Անդրեյ Պարաֆինովիչն իր հերթին նկատել է, որ երկու կառույցները շատ ընդհանրություններ ունեն. «Հայաստանում և Լեհաստանում հարկային տեսչությունները գործում են նույն մեխանիզմով` հարկատուին մատուցելով ծառայություններ: Նաև նմանատիպ նախադրյալներ և նույնաննման տեսակետեր ունենք համակարգի հետագա զարգացման վերաբերյալ»:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև փորձագետների մակարդակով քննարկել համագործակցության հետագա քայլերը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---