ԱԳ փոխնախարարն ու Հունգարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

ԱԳ փոխնախարարն ու Հունգարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Շանդոր Սաբոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխնախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին նկատելի աշխուժացում է արձանագրվել հայ-հունգարական երկկողմ հարաբերություններում: 2009թ. պետական այցով Հունգարիա այցելեց Հայաստանի նախագահը, որի ընթացքում ստորագրվեցին մի շարք համագործակցության փաստաթղթեր, ինչպես նաև գումարվեց հայ-հունգարական առաջին գործարար համաժողովը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Սաբոն վստահեցրեց, որ կանի առավելագույնն երկկողմ գործընկերության առավել ամրապնդման համար:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության լավ հնարավորություններ է ընձեռում նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը, որն իր մեջ զգալի ներուժ է պարունակում, և Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ծրագրին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---