ՍՊԱՍՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-ՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-30-ը Ստեփանակերտում, ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 10-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, կկայանա ԼՂՀ ԱԳՆ ապարատի եւ արտասահմանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչների առաջին խորհրդակցությունը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, խորհրդակցության աշխատանքին կմասնակցի Հայաստանի արտգործնախարարության պատվիրակությունը` նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ: Հայկական պատվիրակության կազմում Ստեփանակերտ կժամանեն ՀՀ դեսպանները մի շարք երկրներում: Խորհրդակցության մասնակիցները կքննարկեն Հայաստանի եւ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների գործունեության կոորդինացման հարցերը: Խորհրդակցության ավարտին նրանց միջեւ կստորագրվի համագործակցության մասին նորացված արձանագրությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---