ԵՐԵՎԱՆՑԻ ԵՐԳԻՉԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԵՐԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՍՏԱՑԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿ

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-4-ը Նովոռոսիյսկում կայացած «Ծովային հանգույց-2004» երգի միջազգային երրորդ փառատոնում երեւանցի երգիչ Արա Մարտիրոսյանն արժանացել է գլխավոր մրցանակին: Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, մրցութային ծրագրում մասնակցել են նաեւ երիտասարդ կատարողներ Ռուսաստանից, Լատվիայից, Գերմանիայից, Իսրայելից եւ այլ երկրներից: Նրանց կատարումը գնահատել է ներկայացուցչական միջազգային ժյուրին, որը գլխավորել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գեորգի Գառանյանը:


 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---