ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԲՆԱԿ ՄԱՌՆԵՈՒԼԻԻ ՇՐՋԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Վրաստանում ընթանում են տեղի ադրբեջանցիների զանգվածային ցույցեր` ի բողոք վրացական իշխանությունների կողմից իրենց նկատմամբ կիրառվող «պատժիչ գործողությունների, հալածանքների եւ ձերբակալությունների»: Ինչպես տեղեկացնում է Բաքվի «Զերկալո» թերթը` վկայակոչելով «Հեյրաթ» շարժման առաջնորդ Զումրուդ Ղուրբանլուին, ներկայումս ավելի քան 300 ադրբեջանցի հավաքվել են Թբիլիսիում գլխավոր դատախազության շենքի առջեւ` բողոքելով ադրբեջանցիների վերջին «անօրինական ձերբակալությունների դեմ»: Զանգվածային ցույցեր են տեղի ունենում նաեւ նախագահի աշխատակազմի շենքի առջեւ` «օրերս անօրինական ձերբակալված Կարմիր կամրջի մոտ գտնվող սահմանամերձ բնակավայրերը հսկող ոստիկանության բաժանմունքի պետ Զազա Բայրամովին» ազատելու պահանջով: Աղբյուրի համաձայն` հուլիսի 5-ին բողոքի ցույց են կազմակերպել նաեւ Մառնեուլիի շրջանի մի քանի գյուղի բնակիչներ: Նրանց կողմից ձեռնարկված երթը խոչնդոտել են շրջանային իշխանության ներկայացուցիչները` չթողնելով նրանց շարժվել դեպի Թբիլիսի: «Մարդիկ իրենց բողոքն են արտահայտում իշխանություններին, որոնք արդեն 8-րդ ամիսն է խափում են նրանց` տարբեր վրացական ընկերություններին, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրված իրենց հողերը հետ ստանալու սպասելիքները: Այսպիսով, ադրբեջանցիներին զրկում են հողի սեփականության իրավունքից»,- ասել է Ղուրբանլին: Նա հայտարարել է, որ իր ունեցած տեղեկության համաձայն, Թբիլիսիում քննարկվում է հիմնականում ադրբեջանաբնակ Մառնեուլիի շրջան հատուկ նշանակության ուժեր մտցնելու հարցը: Վրացական իշխանությունները որոշել են հեռացնել այն ադրբեջանցիներին, որոնք պատասխանատու պաշտոններ գրավելով` հանդես են գալիս իրենց հայրենակիցներին վտարելու քաղաքականության դեմ, գրում է Բաքվի թերթը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---