ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱ-ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԵՌԱՐՁԱԿՈՂՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՍՈՑԻԱՏԻՎ ԱՆԴԱՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրային հեռուստա-ռադիոընկերությունը դարձել է Հեռարձակողների եվրոպական միության (ՀԵՄ) ասոցիատիվ անդամ: Այդ մասին հայտարարվել է ՀԵՄ-ի օրերս կայացած հերթական գագաթնաժողովի ընթացքում: Նշենք, որ Միությունը, որի կենտրոնը գտնվում է Ժնեւում, տնօրինում է Եվրոպայի խոշոր հեռուստա-ռադիոցանցերը, խթանում եւ համակարգում է համատեղ արտադրությունը, երաշխավորում կոմերցիոն, տեխնիկական, իրավական ծառայությունների մի ամբողջ շարք: ՀԵՄ-ը աջակցում է հավատարմագրման գործընթացներին, ինչը իր անդամներին հնարավորություն է տալիս լուսաբանել խոշոր սպորտային միջոցառումները: Այսպես, ՀԵՄ-ի շնորհիվ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը լուսաբանեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը, ինչպես նաեւ կհեռարձակի Աթենքում կայանալիք ամառային օլիմպիական խաղերը: ՀԵՄ-ի կողմից համակարգվող ուսումնական եւ զվարճալի ծրագրերի փոխանակման շրջանակներում հայ հեռուստադիտողները տեսան նաեւ «Եվրատեսիլ-2004» երգի միջազգային մրցույթն ուղիղ եթերում: Նշենք նաեւ, որ ՀԵՄ-ին անդամակցում է 71 ընկերություն` Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի 52 երկրներից, ինչպես նաեւ 46 ասոցիատիվ անդամ` աշխարհի 29 երկրներից:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---