Շարմազանովը հերքել է լուրերն այն մասին, որ ՀՀԿ պատվիրակությունը չի մեկնի «Եդինայա Ռոսիայի» համագումարին

Շարմազանովը հերքել է լուրերն այն մասին, որ ՀՀԿ պատվիրակությունը չի մեկնի «Եդինայա Ռոսիայի» համագումարին

PanARMENIAN.Net - Փոխխոսնակ և Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է որոշ հայկական ԶԼՄ-ների լուրերն այն մասին, որ կուսակցությունը մտածում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին մեկնելու կամ չմեկնելու հարցի շուրջ:

«Այդ կարծիքներն իրենց տակ ոչ մի հիմք չունեն»,- ընդգծել է նա: Նրա խոսքով` ՀՀԿ-ն միշտ հանդես է եկել ինչպես Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ), այնպես էլ «Եդինայա Ռոսիայի» հետ համագործակցության կողմից:

Շարմազանովը հաղորդել է, որ մայիսի 25-ին ՀՀԿ պատվիրակությունը` բաղկացած Արմեն Աշոտյանից ու Գագիկ Մելիքյանից, Ռուսաստան կմեկնի` մասնակցելու «Եդինայա Ռոսիայի» համագումարին:

 Ուշագրավ
---