Հովիկ Աբրահամյանը չի համարում, որ «Բարգավաճ Հայաստանը» «Օրինաց երկրի» 2006թ. ճակատագրին կարժանանա![]() 24 մայիսի 2012 - 22:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ ընտրական շտաբի ղեկավար և խորհրդարանի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով լրագրողների հարցերին` հերքել է հավանականությունը, որ «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիայի մեջ մտնելուց հրաժարվելուց հետո «Օրինաց երկրի» 2006թ. ճակատագրին կարժանանա: Աբրահամյանի խոսքով` դատելով ԲՀԿ հայտարարությունից` կուսակցությունն ընդդիմություն չի դառնա, այլ «կառուցողականորեն կաշխատի»: Նա ընդգծել է, որ ՀՀԿ-ն երբեք որևէ մեկի վրա ճնշում չի գործադրել: Ընդ որում հարկ է նշել, որ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ ԲՀԿ-ից նախարարները կարող են մնալ կառավարությունում: Լրագրողների այն հարցերին, թե արդյոք ԲՀԿ-ն ընդդիմություն կդառնա կամ ով կզբաղեցնի ԲՀԿ-ից նախարարների պաշտոնները կառավարությունում, Աբրահամյանը բոլորին առաջարկել է սպասել մինչև մայիսի 31-ը, երբ տեղի կունենա նոր խորհրդարանի առաջին նիստը: 2006 թվականին` այն բանից հետո, երբ «Օրինաց երկիրը» դուրս եկավ իշխող կոալիցիայից, կուսակցությունը լքեցին բոլոր ձեռնարկատեր պատգամավորները, ինչպես նաև կուսակցության մի շարք նախարար-անդամներ: Ինչպես հաղորդում էին որոշ հայկական ԶԼՄ-ներ, դա ՀՀԿ կողմից կուսակցության վրա ճնշման հետևանքն էր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |