Թերթը գրում է, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ապագա պաշտոնի հետ կապված` ՀՀԿ-ում դեռևս որևէ որոշում չի կայացվել: Այս մասին երեկ ասել է ինքը` Հովիկ Աբրահամյանը, ի պատասխան հարցի` ինքը երկրի վարչապետի պաշտոնում է նշանակվելու, թե ԱԺ նախագահի: Հարցին, թե որ պաշտոնում կցանկանար նշանակվել, Աբրահամյանն ասել է. «Ես կուզենամ, որ իմ որդին արու զավակ ունենա»: