«Ժողովուրդ». Սամվել Ալեքսանյանը «Փարվանայում» փող է բաժանել

«Ժողովուրդ». Սամվել Ալեքսանյանը «Փարվանայում» փող է բաժանել

PanARMENIAN.Net - Թերթը գրում է, որ լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` մայիսի 21-ին «Փարվանա» ռեստորանում ՀՀԿ-ի պատվին կազմակերպված խնջույքի ժամանակ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գումար է բաժանել: Ներկա գտնվողները պատմել են, որ պատգամավորը փոքր տոպրակներով գումարը տալիս հայտարարել է, որ դա նախատեսված է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրատեղամասերի աշխատողների համար` որպես լավ աշխատանքի խրախուսանք:

Թերթին երեկ չի հաջողվել Ալեքսանյանից պարզաբանումներ ստանալ. «Նրա հեռախոսն անհասանելի էր. հավանաբար Ալեքսանյանը զբաղված է համայնքի վերջին զանգը կազմակերպելու խիստ կարևոր գործերով»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---