ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը կոչ է արել չբարձրացնել քաղաքական բնույթի հարցեր` կապված 2012թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հետ, որն այս ամռանը տեղի կունենա Լեհաստանում և Ուկրաինայում:
«Ոչ մի պարագայում քաղաքական հարցերը չպետք է ազդեն սպորտային միջոցառումների, մասնավորապես` ֆուտբոլային մրցումների վրա»,-հայտարարել է Բլատտերը Բուդապեշտում:
Նույն կարծիքին է նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով հանդես է եկել իր երկրում ՖԻՖԱ-ի կազմակերպած կոնգրեսին: «Ֆուտբոլի և մյուս սպորտաձևերի նպատակը մարդկանց միավորելն է: Դժվար թե բոյկոտը թույլ տա հասնել այդ նպատակին»,-ընդգծել է նա: