Գելա Վասաձե. Իրական իշխանութունը Վրաստանում 5 մարդու ձեռքում է![]() 25 մայիսի 2012 - 15:15 AMT PanARMENIAN.Net - «Նախորդ տարին Վրաստանում անցավ 2010թ. ընդունված նոր սահմանադրության ազդեցության տակ»,-հայտարարել է թբիլիսյան Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր Գելա Վասաձեն Երևանում ընթացող «Կովկաս-2011» միջազգային գիտաժողովի ժամանակ: Ըստ նրա, փոփոխությունների արդյունքում իշխանության կենտրոնը կթեքվի նախագից դեպի վարչապետ: Դա հնարավորություն կտա Սահակաշվիլիին մնալ իշխանության մոտ, «ո՞վ է հեռանում քաղաքականությունից 47 տարեկանում»,-ասել է Վասաձեն: Նա նշել է, որ համամիտ է այն պնդման հետ, որ եթե ժողովրդավարությունը նորմալ է զարգանում, նոր սահմանադրության կարիք չկա, սակայն, նշել է, որ իրական իշխանությունը Վրաստանում ամեն դեպքում այն մարդկանց ձեռքում չէ, ում ձեռքում պետք է լինի ըստ օրենքի: Նա հայտարարել է, որ իրական իշխանութունը Վրաստանում 5 մարդու ձեռքում է՝ ԱԽ քարտուղարի, ներքին գործերի նախարարի, արդարադատության նախարարի, Թբիլիսիի քաղաքապետի և, իհարկե, նախագահ Սահակաշվիլիի, որը գլխավորում է մյուս չորսին, հակառակ դեպքում նրանց միջև պայքար կսկսվի: Ամփոփելով ընդդիմության գործողությունները Վրաստանում՝ Վասաձեն նշեց, որ ընդդիմությունն իրեն վարկաբեկում է ոչ համարժեք վարքագծով, բացահայտ ու թաքուն կապով Ռուսաստանի հետ, ինչպես նաև զոհերով բնակչության շրջանում՝ հանրահավաքներից մեկի ժամանակ: Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Վասաձեն նշել է, որ վերջերս այն ավելի անկախ է դառնում, ինչը դրսևորվեց, օրինակ, Ռուսաստանում չերքեսների ցեղասպանության ճանաչմամբ, լավ հարաբերություններով ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |