ՃՇՏՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԵՎԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ՀՍՏԱԿ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Դեռեւս ճշտված չեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընթացիկ տարվա աշնանը Հայաստան կատարելիք պաշտոնական այցի հստակ ժամկետները: Այդ մասին «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Կա հրավեր նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից եւ կա Վլադիմիր Պուտինի սկզբունքային համաձայնությունը: Մենք սկսում ենք աշխատել ռուսական կողմի, այդ թվում` նախագահի աշխատակազմի եւ ՌԴ ԱԳՆ-ի հետ` այցի ժամկետը հստակեցնելու նպատակով», - ասել է նախարարը: Նրա կանխատեսմամբ, նախագահները կքննարկեն բանկային ոլորտի, ինչպես նաեւ էներգետիկայի, տրանսպորտի եւ շինարարության ոլորտների հարցեր: «Հայկական տնտեսության այդ բոլոր ոլորտներում Ռուսաստանի ներկայությունը զգալի է»,-նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---