Մայիսի 21-25-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74,164,898 ԱՄՆ դոլար 400.90 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 101,629,968 ԱՄՆ դոլար 402.41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 33,160,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 404.03 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2,200,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 407.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մայիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 35 մլնԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: