Աշոտյանը «Վերջին դասն» անցկացրել է թիվ 142 դպրոցում![]() 25 մայիսի 2012 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է գտնվել Երևանի թիվ 142 ավագ դպրոցի «Վերջին դասին»։ Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, նախարարը շնորհավորել է շրջանավարտներին և մանկավարժներին տոնի առթիվ։ Նախարար Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ այսօրվա շրջանավարտներից շատերը իրենց ուղին կշարունակեն բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և նրանց հաջողություններ մաղթել քննությունների ընթացքում: Նա շրջանավարտներին ևս մեկ անգամ հորդորել է զերծ մնալ «պատանեկան տոնը մեծերի խնջույքի վերածելու անհարկի դրսևորումներից»: «Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: Մեզ համար առաջին հերթին կարևոր է ձեր անվտանգությունն ու առողջությունը: Հիշարժան և անմոռանալի օր ձեզ, սիրելի շրջանավարտներ»-դիմելով աշակերտներին` նշել է Արմեն Աշոտյանը: Նախարարը մասնակցել է նաև դպրոցում կազմակերպված տոնական միջոցառմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |