Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Սարդարապատ![]() 28 մայիսի 2012 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Սամվել Նիկոյանը, Համայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, հայ նախարարները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Սարդարապատի հուշահամալիր, ծաղկեպսակներ դրել և մասնակցել տոնական միջոցառումներին` նվիրված Առաջին հանրապետության օրվան: Ամեն տարի մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Հայաստանի Առաջին հանրապետության օրը: 1918թ. մայիսի 28-ին Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկու տարի: 1920-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր ստորագրեց բոլշևիկների հետ: Ստեղծվեց Հայկական ԽՍՀ-ն, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը` 1991թ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |