Լևոն Արոնյան. Անանդ-Գելֆանդ մրցախաղում շատ անսպասելի բաներ կան, օրինակ` դեբյուտների ընտրությունը![]() 28 մայիսի 2012 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Վիշվանթան Անանդի և Բորիս Գելֆանդի միջև աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի 11-րդ պարտիան ևս ավարտվել է ոչ ոքի: Մրցախաղի հաշիվն է 5,5:5,5: Հայ գրոսմայստեր, համաշխարհային վարկանիշի 2-րդ համար Լևոն Արոնյանը խոստովանել է, որ մրցախաղը շատ հետաքրքիր է: «Մրցախաղում շատ անսպասելի բաներ կան, օրինակ` դեբյուտներ ընտրությունը: Երբեք չէի մտածի, որ Գելֆանդը կխաղա այն տարբերակներով, որոնք այստեղ կիրառում է»,-Արոնյանի խոսքը հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը: Արոնյանը կարծում է, որ չեմպիոնության համար այսքան երկար ճանապարհ անցնողը և այսքան տարի իր կոչումը պահելու համար պայքարողը, իրավամբ, լավագույն խաղացողներն են: Մայիսի 28-ին կկայանա վերջին տուրը: Եթե այն ևս ոչ ոքի ավարտվի, ապա շախմատիստները կխաղա թայ-բրեյք: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |