Պատմաբան. Հայաստանի 3-րդ հանրապետության կայունության գրավականը հզոր տնտեսությունն է![]() 28 մայիսի 2012 - 13:04 AMT PanARMENIAN.Net - «Առաջին հանրապետության ծնունդը հայերին տվեց համազգային միասնության գաղափարը, անկախ քաղաքական համոզմունքներից, բոլոր հայերը միավորվեցին մեկ գաղափարի շուրջ»,-խոսելով առաջին հանրապետության տված պատմական դասերի մասին` այդ առիթով հրավիված մամուլի ասուլիսին ասաց ԵՊՀ պատմական ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Ըստ Էդիկ Մինասյանի, առաջին հանրապետության կարևորագույն դասերից մեզ համար այն էր, որ հայ ժողովրդի մոտ ձևավորվեց անկախ ապրելու, ժողովրդավարության արժեքային համակարգը, որը հետագայում հիմք ծառայեց երրորդ հանրապետության ծնունդի համար. «Մայիսյան հերոսամարտերը հետագայում հիմք ծառայեցին Արցախյան հերոսամարտում հայ ժողովրդի հաղթանակի համար»: Խոսելով այն մասին, թե ինչ դասեր պետք է քաղենք առաջին հանրապետությունից, պատմաբան Ռուբեն Հարությունյանն, ասաց, որ առաջին հանրապետության կործանման պատճառներից մեկն այն էր, որ մենք չստեղծեցինք կայուն տնտեսություն. «Մենք սպառող երկիր չպիտի լինենք, մենք պետք է դառնանք արտադրող ու արտահանող երկիր: Եթե հայկական կապիտալի մի մասը ներդրվի մեր տնտեսությունը զարգացենելու մեջ, մենք կստեղծենք հզոր ու կայուն տնտեսություն»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |