28 մայիսի 2012 - 13:56 AMT
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Ֆրանսիական Մոնպելյե քաղաքում, որտեղ տեղի է ունենում սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, Հարություն Մերդինյանը նվաճել է բրոնզե մեդալ: Հայ մարզիկը նժույգի վրա վարժությունում ցույց է տվել 3-րդ արդյունքը:

Չեմպիոն է դարձել հունգարացի մարմնամարզիկ Կրիստիան Բերկը, իսկ արծաթե մեդալի է արժանացել Լուիս Սմիթը (Գերմանիա):

Վահագն Դավթյանը օղակներ վաժությունում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: