29 մայիսի 2012 - 15:18 AMT
Յունիբանկը «Մագնիս» ծրագրի շրջանակներում հայտարարում է նոր մրցանակային խաղարկություն

Facebook սոցիալական ցանցում բացված Յունիբանկի պաշտոնական էջում կմեկնարկի «Մագնիս» արտոնությունների ծրագրին նվիրված նոր մրցանակային խաղարկություն: Facebook ցանցի օգտվողները, այցելելով Յունիբանկի էջը, կարող են դառնալ խաղարկության մասնակից:

Յուրաքանչյուր օր բանկի էջում կհայտնվի հարց «Մագնիս» արտոնությունների ծրագրի, գործընկեր կազմակերպությունների և նրանց կողմից Յունիբանկի քարտապաններին տրամադրվող զեղչերի պայմանների վերաբերյալ: Մասնակիցների խնդիրն է ճիշտ և որքան հնարավոր է արագ պատասխանել այդ հարցերին և հավաքել համապատասխան միավորներ: Միաժամանակ մասնակիցները պետք է ներկայացնեն հետաքրքիր առաջարկություն «Մագնիս» ծրագրի հետագա զարգացման ուղղությամբ և դրանով իսկ իրենց օգտին գրանցեն «like»-եր: Խաղարկության հաղթողներ կճանաչվեն այն 4 մասնակիցները, որոնք կհավաքեն առավելագույն քանակով միավորներ և like-եր:

Մրցանակային հիմնադրամը ձևավորված է ծրագրի գործընկերների կողմից տրամադրված նվերներից` միամսյա այցելություն Gold’s Gym մարզակումբ, «Mon Ami» ծաղկի սրահի 50 000 դրամի կտրոն + 20% զեղչի քարտ, այցելություն «7 KADR» կինոակումբի VIP սրահ` 4 անձի համար, MP3 player «NIX-Computers» խանութ - սրահի կողմից:

«Մագնիս» արտոնությունների ծրագիրը Յունիբանկի կողմից գործարկվել է 2011թ.-ին: Ծրագրի շրջանակներում մոտ 90 կազմակերպություններ (խանութներ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ,մարզական ակումբներ, ռեստորաններ, բժկական հաստատություններ, ապահովագրական ընկերություներ և այլն) Յունիբանկի քարտապաններին տրամադրում են մինչև 35% զեղչեր: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կտեղեկացնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված «Մագնիս» նշանը: «Մագնիս» ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ www.magnis.am կայքում:

Մրցանակային խաղարկությանը կարող են մասնակցել 18 տարեկանը լրացած Հայաստանի տարածքում բնակվող ՀՀ քաղաքացիները: Խաղարկությանը չեն կարող մասնակցել կազմակերպչի`“Յունիբանկ” ՓԲԸ-ի աշխատակիցները: