ՅՈՒՐԻ ՄԵՐԶԼՅԱԿՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՈՐ ԿՈՂՄԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԴԱՌՆԱ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի տարածքում Հայաստանի զորքերի առկայության հարցը պետք է որ կողմերի քննարկման առարկան դառնա: Այս մասին Երեւանում հայտարարել է ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կա՞ արդյոք բանակցությունների օրակարգում ադրբեջանական տարածքների վերադարձման հարց: Ընդսմին դիվանագետը չցանկացավ հրապարակել մանրամասները` պատճառաբանելով կողմերի բանակցությունների գաղտնիության մասին պայմանավորվածությունը: Միեւնույն ժամանակ Յու.Մերզլյակովը տեղեկացրել է, որ համանախագահները իրենց հետ նոր առաջարկներ չեն բերել: «Այս փուլում կարեւորն այն է, որ շարունակվում է այն խորհրդատվական գործընթացը, որը ծայր առավ Պրահայում համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներով», - ասել է Ռուսաստանի ներկայացուցիչը` ավելացնելով, որ այս այցի նպատակը նաեւ այն է, որպեսզի ինչ-որ չափով ստուգվի ու համեմատվի «խորհրդակցությունների անցած երեք փուլերի արդյունքների մեր ըմբռնումը երկու կողմերի ըմբռնման հետ»: «Պրահայի խորհրդակցությունները, կարծես բանակցություններ են բանակցությունների մասին, երբ տեղի է ունենում ապագա օրակարգի մշակումը», - շարունակել է Մերզլյակովը: «Եվ կան հարցեր, որ երկու կողմն էլ համաձայն են ընդգրկել օրակարգում` որպես քննարկման առարկա: Սակայն դրանք, ըստ էության, խորությամբ չեն էլ քննարկվել, հետեւաբար դժվար է ասել, թե կան այնպիսի հարցեր, երբ կողմերի կարծիքները համընկնում են: Կգա ժամանակը եւ դա նույնպես կլինի», - ամփոփել է ռուսաստանցի միջնորդը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---