29 մայիսի 2012 - 15:46 AMT
ՀՀ դեսպանն ու Կանադայի խորհրդարանական քարտուղարը քննարկել են երկկողմ համագործակցության խնդիրներ

Մայիսի 28-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի Միջազգային առևտրի հարցերով խորհրդարանական քարտուղար Ջերալդ Քեդիի հետ (Պահպանողական իշխող կուսակցություն):

Դեսպան Եգանյանը մանրամասն ներկայացրեց հայ-կանադական տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները, նոր ոլորտների զարգացման հնարավոր բնագավառները` մասնավորապես բարձր տեխնոլոգիաների տիրույթում: Երկուստեք ընդգծվեց հայ-կանադական ամուր բարեկամությունը և նպաստավոր հիմքերն երկկողմ առևտրի զարգացման համար: Ջերալդ Քեդին, շնորհակալություն հայտնելով տեղեկատվության համար, պատրաստակամություն հայտնեց աջակցել հնարավոր նախաձեռնություններին: