«Փրկենք փակ շուկան» նախաձեռնությունն առաջարկում է Փակ շուկան ետ վերցնել սեփականատիրոջից![]() 29 մայիսի 2012 - 16:08 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, «Փրկենք փակ շուկան» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամ Ստեփան Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Facebook սոցիալական ցանցում կատարած գրառմանը կապված նախօրեին Փակ շուկայում իրականացված անօրինական աշխատանքների հետ, ասաց, որ այն իրեն չի գոհացնում. «Քաղաքապետն ունի շատ ավելի լայն լիազորություններ այս հարցում, քան ընդամենը հայտարարելը, որ քաղաքապետարանը շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի տվել։ Նախաձեռնության անդամները պատրաստ են օգնելու քաղաքապետին հարցի լուծման իրենց տարբերակներն առաջակելով, որոնցից մեկը կարող է լինել նաև սեփականատիրոջից շուկան ետ վերցնելը»,–ասաց Սաֆարյանը։ Ըստ նրա` հարցն արդեն ոչ թե վարչական պատասխանատվության, այլ քրեական օրենսգրքի տիրույթում է գտնվում: Սաֆարյանը ներկայացրեց նաև քաղաքաշինության նախարարության և այլ պատկան մարմինների գնահատականները հարցի շուրջ. «Քաղաքաշինության նախարարությունը Փակ շուկայի հետ կապված մարտի 30-ի իր պատասխանում նշել է, որ այնտեղ շինարարական աշխատանքները կատարվում են ինքնակամ, առանց իրավական փաստաթղթերի առկայության»,–ասաց ԱԺ նախկին պատգամավորը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |