Ռուսաստանի մոտ հետաքրքրություն է առաջացել Հայաստանում լրացուցիչ օբյեկտների ձեռքբերման հարցում

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս կլուծվեն ներդրումային խնդիրները, կապված հայկական ձեռնարկությունների հետ, որոնց արժեթղթերը փոխանցվել են Ռուսաստանին Հայաստանի պետպարտքի մարման դիմաց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, Մոսկվայում այսօր հայտարարել է լրագրողներին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովը` իր հայ գործընկեր Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքերով` տվյալ ուղղությամբ աշախատանք է տարվում, սակայն «պահանջվում է խթան, համաձայնություն` տնտեսվարող սուբյեկտների մակարդակով»: Ֆրադկովը նշել է, որ Ռուսաստանի մոտ հետաքրքրություն է առաջացել Հայաստանում լրացուցիչ օբյեկտների ձեռքբերման հարցում: Հիշեցնենք, որ Ռուսաստանին Հայաստանի 93 մլն դոլար կազմող պետպարտքի մարման դիմաց 5 հայկական ձեռնարկությունները փոխանցելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2002 թվականին: Փաստաթղթերով նախատեսվում է Ռուսաստանին փոխանցել «Մարս» ՓԲԸ (գնահատված է 56,29 մլն դոլար), «Երեւանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» (2,75 մլն դոլար), «Երեւանի ավտոմատացված կառավարող համակարգի ԳՀԻ» (3,37 մլն դոլար), Հրազդանի ՋԷԿ գույքային համալիրը (31 մլն դոլար:)
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---