Ադրբեջանական «լրտեսաֆոբիա». Բաքվում գտնում են, որ «Եվրատեսիլի» օրերին լրագրողների տեսքով լրտեսներ էին ժամանել![]() 29 մայիսի 2012 - 22:03 AMT PanARMENIAN.Net - «Այսօր Եվրոպայից Ադրբեջան ժամանող լրագրողներին սովորեցնում են, որպեսզի նրանք փնովեն այդ երկրի ղեկավարությանն ու դրա մասին հոդվածներ գրեն: Նման բան չի կարելի թույլ տալ: Չի կարելի որևէ մեկին փնովել: Օրինակ, ինչպես իրեն կզգա անգլիացի լրագրողը, եթե վարկաբեկեն Մեծ Բրիտանիայի թանգուհուն»,- ասել է Ադրբեջանի Քաղաքացիության և զարգացման կուսակցության (ՔԶԿ) նախագահ Ալի Ալիևը: Նա հայտնել է, որ «Եվրատեսիլի» օրերին Ադրբեջան էին ժամանել «մի խումբ լրտեսներ, որոնք ներկայացել էին որպես լրագրող», հաղորդում է ԱՊԱ-ն: «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի հաղթող ճանաչվեց շվեդ երգչուհի Լորինը Euphoria երգով, որը հավաքեց 360 միավոր: Երկրորդ տեղը 259 միավորով զբաղեցրեց Ռուսաստանը «Բուռանովյան տատիկների» Party for Everybody երգով, իսկ սերբ Ժելկո Յոկսիմովիչը Nije Ljubav Stvar երգով երրորդն է 214 միավորով: Ադրբեջանում «Եվրատեսիլի» անցկացման կապակցությամբ BBC-ն ավելի վաղ նկարահանել էր «Ադրբեջանի կեղտոտ գաղտնիքները» 30-րոպեանոց ֆիլմ, որտեղ իրական փաստեր են ներկայացված Ադրբեջանում առկա իրադրության մասին: Տեսանյութում ասվում է, որ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ երգի մրցույթի քվեարկությունը վերահսկվում է ազգային անվտանգության մարմինների կողմից: Տեսանյութում նշվում էր երկրի նախագահ Ալիևի ունեցվածքը, միլիարդավոր նավթային ռեսուրսները: Համաձայն տեսանյութի` Ադրբեջանը միլիոններ է ծախսում, որպեսզի զարմացնի աշխարհին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |