«Հայկական ժամանակ». Ամռանը Ստեփանակերտի օդանավակայանը վերջապես շահագործման կհանձնվի![]() 30 մայիսի 2012 - 09:26 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակը» գրում է, որ այս տարվա ամռանը Ստեփանակերտի օդանավակայանը վերջապես շահագործման կհանձնվի: Այս մասին երեկ տեղեկացրել է ԼՂՀ քաղավիացիայի վարչության աշխատակազմի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը: Նրա խոսքով, սկզբնական շրջանում օրական մեկ թռիչք կիրականացվի Երևան-Ստեփանակերտ-Երևան ուղղությամբ: Ավելի ուշ թռիչքներ կիրականացվեն օրական մի քանի անգամ: «Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը պետք է շահագործման հանձնվեր 2011 թվականի մայիսի 9-ին: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ինքը Երևան-Ստեփանակերտ-Երևան առաջին չվերթի աոաջին ուղևորն է լինելու: Սակայն, օդանավակայանի շահագործումը տեխնիկական պատճառներով քանիցս հետաձգվեց: Ըստ որոշ տեղեկությունների, հետաձգման պատճառը եղել է Ադրբեջանի քաղաքացիական վարչության սպառնալիքը, ըստ որի՝ դեպի Ստեփանակերտ չվերթեր իրականացնող ինքնաթիռները ոչնչացվելու են»,- գրում է պարբերականը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |