30 մայիսի 2012 - 12:19 AMT
2014թ Բրազիլիայում ֆուտբոլի ԱԱ կարգախոսն է լինելու. «Ամեն ինչ մեկ ռիթմով»

Բրազիլիայի կառավարությունը և 2014թ ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմկոմիտեն ներկայացրել են առաջնության պաշտոնական կարգախոսը:

«Ամեն ինչ մեկ ռիթմով» կարգախոսը մշակվել է Բրազիլիայի հաղորդակցման գործակալության կողմից: «Պաշտոնականկարգախոսը Բրազիլիայի և համաշխարհային ֆուտբոլի համատեղ ջանքերի արդյունքն է: Հիմնվելով «ռիթմի» գաղափարի վրա, այն կմիավորի երկրպագուներին վառ տոնի շուրջ»,-ասել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն:

Բրազիլիայի սպորտի նախարարը պատմել է, որ այս կարգախոսը հրավեր է բոլոր բրազիլացիներին հպարտությամբ միավորվելու և աշխարհի առաջնությունն ընդունելու համար, հաղորդում է rsport.ru-ն:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Բրազիլիայում կանցկացվի 2014թ հունիսի 12-հուլիսի 13: