«Հայացք». Ազգային կուսակցություններից մեկի նախագահի որդին ԱՄՆ դեսպանատուն է մտել հրեական թասակով

«Հայացք». Ազգային կուսակցություններից մեկի նախագահի որդին ԱՄՆ դեսպանատուն է մտել հրեական թասակով

PanARMENIAN.Net - «Հայացքը» գրում է, որ իրենց ունեցած հավաստի տվյալներով` օրերս մի ուշագրավ տեսարան է եղել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը: «Տեղի հրեական համայնքի հոգևոր ներկայացուցիչներից մեկի հետ դեսպանատուն է մտել մեր ազգային կուսակցություններից մեկի նախագահի որդին: Մտնելով սրահ՝ վերջինս պայուսակից հանել է կիպա` հրեական կրոնական թասակ, և, դնելով գլխին, մտել է անհրաժեշտ սենյակ: Այսպիսի բաներ: Հասկանալի պատճառով առայժմ չենք նշում մեր «հերոսի» անունը»,- գրում է օրաթերթը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---