ՀՀ նախագահը նոր խորհրդարանին մաղթել է արդարացնել ընտրողների հույսերը![]() ![]() PanARMENIAN.Net - ԱԺ 5-րդ գումարման առաջին նիստի ժամանակ պատգամավորներին առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ շնորհավորել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել նախորդ խորհրդարանի պատգամավորներին` ծավալած գործունեության համար: Իր ելույթում նախագահն ընդգծել է, որ դեռ թարմ են նախընտրական քարոզարշավի մասին հիշողությունները և կոչ է արել պատգամավորներին աշխատել այնպես, որ արդարացնեն ընտրողների վստահությունը: «Իմ ցանկությունն է, որ դուք աշխատեք այնպես, որպեսզի ոչ ոք չզղջա իր ընտրության համար, որպեսզի արդարացնեք բոլորի հույսերը»,-հայտարարել է նա: Նա ընդգծել է նաև, որ պատգամավորի առաքելությունը պատվավոր և պատասխանատու է, նկատելով՝ «դուք շատ բան կարող եք անել, դուք օրենսդիր իշխանությունն եք»: Նախագահը հատկապես ողջունեց ընդդիմադիր ՀԱԿ-ի մուտքը Ազգային ժողով՝ նշելով, որ այս խորհրդարանն ակտիվ է լիենլու, որտեղ ներկայացված են բոլոր հիմնական քաղաքական ուժերը: Իր խոսքում նա կոչ արեց պատգամավորներին աշխատել առկա խնդիրների լուծման վրա և հույս է հայտնել, որ բոլորը պատրաստ են աշխատել: Նա նշեց, որ ինքը ևս պատրաստ է աշխատել բոլորի հետ հավասար: «Հուսով եմ, մենք չենք մոռանա, հանուն ինչի են մեզ ընտրել և ով է տվել մեզ իշխանությունը, որը մենք ներկայացնում ենք»,-հավելել է նա: Նախագահը նաև ասել է «Ոչ ոք մեզանից բացի չի պահպանի մեր սահմանած կանոնները, մենք ինքներս պետք է պահպանենք փոխադարձ հարգանքի սահմանները»: Պատգամավորներին իր օրհնությունն է բերել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |