31 մայիսի 2012 - 13:48 AMT
Էդուարդու Մեկբեկյան. Բրազիլիայի հայ համայնքը ուժերի ներածին չափով օգնում է Հայաստանին և ԼՂՀ-ին

«Չնայած փոքրաթիվ լինելուց, Բրազիլիայի հայ համայնքը ուժերի ներածին չափով օգնում է Հայաստանին և ԼՂՀ-ին»,-այսօր` մայիսի 31-ին, Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է հայկական համայնքի գանձապահ Էդուարդու Մեկբեկյանը: Նա հաղորդել է, որ բոլորովին վերջերս համայնքը կազմակերպել է 500 մանկական օրորոցների առք: Իրականացված մյուս ծրագրերից է Հայաստանի հիվանդանոցների մի քանի բաժանմունքների վերանորոգումն ու անհրաժեշտ սարքավորումներով ապահովումը: Նման օգնություն համայնքը ցուցաբերել է նաև Արցախի դպրոցներից մեկին:

Մեկբեկյանը նաև հաղորդել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցության շրջանակներում բրազիլական համայնքը մի շարք այլ համայնքների հետ միասին, ֆինանսական օգնություն է ցուցաբերում `ամբողջ Արցախի տարածքում ոռոգման համակարգ կառուցելու համար: Նա ընդգծել է, որ դեռևս նման ժամանակահատված չի եղել, որպեսզի համայնքը չաշխատեր Հայաստանին կամ Արցախին որևէ օգնություն ցուցաբերելու ծարգրի շուրջ: