31 մայիսի 2012 - 13:29 AMT
Սլավոնական համալսարանում կկայանա ֆուտզալի միջազգային դիվանագիտական մրցաշար

Հունիսի 2-3-ը հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի սպորտային դահլիճում կկայանա ֆուտզալի միջազգային դիվանագիտական 4-րդ մրցաշարը` նվիրված Ուկրաինայում և Լեհաստանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին:

Մրցաշարին մասնակցում են ՀՀ հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ թիմերը:

Մրցաշարի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 2-ին ժամը 10:00-ին, խաղերի սկիզբը: Մրցաշարիեզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 12:00-ին, PanARMENIAN.Net-ին հաղորդել են ԱԳՆ մամլո ծառայությունից: