Սիրիական Ազատ բանակի հրամանատար Ռիադ ալ-Ասաադը հինգշաբթի կոչ է արել ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանին հայտարարել, որ Սիրիայում հրադադարի ծրագիրը չի կայացել, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը` հղելով «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին:
Եթե Աննանը հայտարարի այդ մասին, դա թույլ կտա սիրիական զինված ընդդիմությանը վերսկսել հարձակումները Սիրիայի բանակի վրա, ընդգծում է հեռուստաալիքը:
Մայիսի 30-ին սիրիացի ապստամբները երկրի նախագահ Բաշար Ասադին վերջնագիր են ներկայացրել` 48 ժամվա ընթացքում խաղաղ կարգավորման ծրագիրն իրականացնելու համար: Վերջնագրի ժամկետը հունիսի 1 է, հակառակ դեպքում ապստամբներն իրենց ցանկացած պարտավորություններից ազատված կհամարեն: