Այսօր իր առաջին նիստն է գումարել 5-րդ գումարման Ազգային ժողովը, որտեղ ԱԺ խոսնակ ընտրվեց Հովիկ Աբրահամյանը: Նա ելույթ ունեցավ այդ պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ: Իր խոսքում Հովիկ Աբրահամյանը մասնավորապես ասաց. «Շնորհակալ եմ Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում իմ թեկնածությունը կրկին առաջադրելու համար: Նախ և առաջ երախտապարտ եմ Հանրա¬պետության Նախագահին նման վստահության համար, երախտագի¬տու¬թյան իմ խոսքն եմ ուղղում նաև իմ հարազատ կուսակցությանը, բոլոր իմ գործ¬ըն¬կերներին:
Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման խորհրդարանը` այս խորհրդարանը, ներկայացուցչական մարմին է բառի ամենաուղղակի իմաստով. այսօր Ազ¬գային ժողովում ներկայացված է Հայաստանի գրեթե ողջ քաղաքական դաշտն իր ամենալայն ներկապնակով: Ուրախ եմ, որ մեզ հաջողվել է լավ ընտրությունների միջոցով ձևավորել ուժեղ օրենսդիր մարմին: Վստահ եմ, որ ներկա Ազգային ժողովը մեր երկրում պառլա¬մենտարիզմի ավանդույթները նոր մակարդակի է բարձրացնելու և դառնալու է քաղաքական միջավայրի հասունության իսկական խորհրդանիշ:
Ասել, որ մեծ հպարտություն ու լուրջ պատաս¬խանատվություն եմ համարում նման խորհրդարանի ղեկավարի պաշտոնին առաջադրվելը, նշանակում է քիչ բան ասել: Ես լավ պատկերացնում եմ` ինչպիսի դերակատարություն է վերապահվելու Ազգային ժողովի նախագահին և հաստատապես պատրաստ եմ դրան:
Դեռ ընտրապայքարի ընթացքում ուշադրությամբ հետևել եմ այսօր արդեն խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի կողմից բարձրաձայնվող նպատակադրումներին և ուսումնասիրել եմ բոլոր ծրագրերը: Տեսել եմ ահռելի ընդհանրություն հնչեցված խոսքի ու հռչակած մտադրությունների մեջ. - բոլորն էլ առաջ էին քաշում սեփական ուժերին հավատալու անհրաժեշտությունը, - բոլորն էլ պնդում էին փոփոխությունները շարու¬նակելու կարիքը, - բոլորն էլ ասում են, որ անհրաժեշտ է շարունակել պայքարը մեր կյանքի արատավոր երևույթների դեմ, - բոլորն էլ խոսում են մարդու՝ որպես մեր երկրի ամենաէական և հիմնարար արժեքի մասին: Դա շատ լավ է:
Դա նշանակում է, որ մեր հասարակությունը կայացել է որպես հավաքական պահանջարկ ձևավորող սուբյեկտ:
Դա նշանակում է, որ այդ կայացումն արդեն անշրջելի է:
Դա նշանակում է, որ մեր երկրի բոլոր ուժերը ակամայից համաձայնու¬թյան են եկել ընդհանուր արժեքային համակարգի շուրջ:
Վերջիվերջո, դա նշանակում է, որ մենք բոլորս էլ, որքան էլ իրար քննադատենք, իրականում իրար շատ մոտ ենք մեր երկրի ապագայի պատկերացումների առումով և պատրաստ ենք միևնույն ճիշտ ուղղությամբ տանել մեր երկրի զարգացումը:
Ես հավատում եմ, որ մենք բոլորս էլ մեր երկրի հայրենասեր քաղաքացիներն ենք: Եվ այս տրամաբանությամբ կառուցված ընտրապայքարում հաղթել է ոչ թե մեկ քաղաքական ուժ, այլ ամբողջ Հայաստանը և մեր ժողովուրդը»:
«Համոզված եմ, որ սա միայն ու միայն ավելի ուժեղ է դարձնելու մեր երկի¬րը: Վստահ եմ, որ դրանում շատ արագ կհամոզվենք Ազգային ժողովի գործունեության արդեն առաջին մի քանի ամիսների ընթացքում:
Եկել է աշխատելու ժամանակը:
Ու պիտի աշխատենք բոլորս միասին: Որովհետև մեր երկրի առջև ծառացած խնդիրները կարելի է միայն համագործակցաբար լուծել, որովհետև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը կարելի է միայն միասնաբար բարձրացնել:
Ազգային ժողովի գործունեության վերաբերյալ իմ ծրագրային մոտեցումները չեն փոխվել: Ընդհակառակը, անցած տարիների ընթացքում, հասցնելով տիրապետել խորհրդարանի գործունեության ամենաաննկատ կողմերին, անտեսանելի նրբություններին, ես այսօր առավել քան վստահ եմ ուժեղ և արդյունավետ խորհրդարանի վերաբերյալ իմ մոտեցումներում:
1. Այսօր էլ կրկնում եմ, որ խորհրդարանի բնականոն և արդյունավետ գործունեության համար առաջնային նշանակություն ունի փոխադարձ հարգանքի, հանդուր¬ժողականության և գործընկերության մթնոլորտի ապահովումը։ Այս առումով պատահական չէ, որ ստանալով Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն, Հանրապետական կուսակցությունը, ինչպես և նախկինում, այսօր էլ հանդես է գալիս որպես հանրային համերաշխության և բազմակողմանի համագործակցության համոզված կողմնակից:
Հինգ տարի մենք աշխատելու ենք միասին: Շատ բան ենք իմանալու միմյանց մասին, բազմաթիվ շինծու միֆեր են ցրվելու, շատ առիթներ են լինելու ներքուստ համոզ¬վելու նախկին որոշ պատկերացումների կեղծության մեջ և կրկին հիշելու, որ պարտադիր չէ, որ մեր մտավախությունները լինեն դիմացինի մտադրու¬թյունները: Այս խորհրդարանը լավ խորհրդարան է լինելու և հեղինակության խնդիր չի ունենալու: Համենայն դեպս ես եռանդ չեմ խնայի դրա համար:
Ամեն ինչ անելու եմ նաև, որ ցանկացած բանավեճ կամ անհամաձայ¬նություն երբևէ չանդրադառնա խորհրդա¬րանի բնականոն գործունեության և աշխա¬տանքային մթնոլորտի վրա։
2. Ազգային ժողովը քաղաքական կյանքի առաջնային ամբիոնն է: Սա է քաղաքական բանավեճի բարձրագույն հարթակը: Այս դահլիճում են սկսվելու և ավարտվելու քաղաքական մտքի բոլոր հիմնական զարգացումները մեր երկրում և այստեղ են հատվելու Հայաստանի զարգացման ուղու վերաբերյալ մոտեցումներն ու տարբերվող տեսակետները: Ես եռանդ չեմ խնայելու բաց, ակտիվ և ծանրակշիռ դերակատարությամբ Ազգային ժողով կայաց¬նելու ճանապարհին: Միասին ենք կայացնելու:
Օրինաստեղծ աշխատանքը դնելու ենք պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Ինչ խոսք, միշտ էլ կլինի պոպուլիստական հռետորաբանություն, կլինեն երևակայականը իրականի տեղ մատուցելու փորձեր. և դա բնական է: Բայց դա լինելու է բացառությունը, ոչ թե օրինաչափությունը, իսկ օրինաչափությունը լուրջ, համակողմանի կշռադատված, ամենօրյա հետևողական օրինաստեղծ աշխատանքն է լինելու, ինչի համար էլ մենք առաջին հերթին հավաքվել ենք այստեղ:
3. Ազգային ժողով-կառավարությույն հարաբերություն¬ները տեսնում եմ դինամիկ զարգացման հար¬թությունում: Այո, կառավարությունը ձևավորում է իշխող քաղաքական ուժը և ես, որպես այդ քաղաքական ուժի ներկայացուցիչ, ունեմ կառավարության գործունեության վրա ազդելու ներկուսակցական հարթությունը: Միևնույն ժամանակ ես համոզված եմ, որ անկախ առկա այլ մեխանիզմերից, Ազգային ժողովն է, որ պետք է և կարող է առավել ընդգրկուն կերպով դիտարկել իրականացվող քաղաքական տարբեր ասպեկտները և նոր երանգներ հաղորդել: Չկասկածեք, որ որպես խորհրդարանի նախագահ ես չեմ վարանելու լինել կառավարության քննադատը բոլոր այն հարցերում, որոնք, իմ կարծիքով, լուծվում են անբավարար արդյունա¬վետու¬թյամբ կամ արագությամբ: Միևնույն ժամանակ ամբոխահաճո կամ ինքնանպատակ քննադատության դեպքում լինելու եմ կառավարության առաջին պաշտպանը, քանի որ ինձ համար չկան ինքնա¬նպատակ գերատեսչական կամ կուսակցական շահեր, կա միայն Հա¬յաստանի ու մեր ժողովրդի շահը, և հանուն դրա իրա¬կանացվող գործունեությունն եմ միայն համարում արդարացված:
4. Եվ վերջապես, ներկա իրողությունների պայման¬ներում մենք պետք է լուրջ տեղ հատկացնենք խորհրդա¬րանական դիվանագիտության զարգացմանը: Մեր որոշ հա¬րևան¬ներ լայն թափով հակահայ գործու¬նեություն են ծա¬վալում աշխարհի գրեթե բոլոր քաղաքական հարթակ¬ներում: Նման ռեսուրսների դիմաց մենք պարտավոր ենք առավել արդյունավետ օգտագործել մեր բոլոր հնարավորություններն ու մեխանիզմները: Այս հարցում մեծ դեր ունի նաև խորհրդարանը, և մենք բոլորս շատ ակտիվ պետք է լինենք ամենատարբեր ձևաչափերում մեր երկրի շահերին հետամուտ լինելու հարցում:
Սրանք էին իմ հիմնական մոտեցումները Ազգային ժողովի գործունեության առանցքային ուղղությունների վերաբերյալ: Դրանք չեն փոխվել վերջին տարիների ընթացքում: Փոխվել են միայն իմ համոզմունքները խորհրդարանի, համագործակցային միջավայրի և հա¬մատեղ աշխատանքի դրական ներուժի մասին: Դրանք շատ ավելի ամուր են դարձել: Եվ ես պատրաստ եմ իմ այդ համոզմունքներով վարակել յուրաքանչյուրին»,-ասել է Հովիկ Աբրահամյանն իր ելույթում, հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: