Հայաստանը կդառնա Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայի անդամ![]() 31 մայիսի 2012 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դառնալու է Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայի (European Audiovisual Observatory) անդամ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Նա ասել է, որ մայիսի 16-27-ը Կաննի կինոփառատոնի կինոշուկայի շրջանակներում հանդիպումներ է ունեցել կառույցի տնօրեն Վոլֆգանգ Քլոզի հետ, և քննարկել է Հայաստանի անդամակցության հարցը: Կինոկենտրոնի տնօրենի խոսքով, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հավանություն է տվել այդ գաղափարին, և այժմ կինոկենտրոնը պատրաստում է համապատասխան փաստաթղթերը: Կինոկառույցն ունի 38 անդամ: Անդամակցությունը կազմակերպությանը Հայաստանի համար կարևոր կլինի տեղեկատվական և ֆինանսական առումներով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |