ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն վիճաբանել են ԱԺ-ում հանձնաժողովների թվի վերաբերյալ![]() 31 մայիսի 2012 - 17:21 AMT PanARMENIAN.Net - ԱԺ այսօրվա նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանն առաջարկեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը թողնել անփոփոխ` 12 մշտական հանձնաժողով: Որոշումից դժգոհ էին ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Վահան Հովհաննիսյանը: Արմեն Ռուստամյանը նշեց, որ խախտվում է ԱԺ կանոնակարգ օրենքը: Իսկ օրենքը նախատեսում է, որ եթե խմբակցության պատգամավորական խմբի անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու ոչ ավելի քան երկու մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար՝ յուրաքանչյուր հանձնաժողովում ունենալով մեկական անդամ. «ՀՅԴ–ի ու «Ժառանգության» դեպքում օրենքը խախտվում է, քանի որ իրենց խմբակցությունները 5 հոգանոց են, ուստի հանձնաժողովների թիվը պետք է լինի 10–ը»։ Վահան Հովհաննիսյանն էլ ասաց, որ oրենքում նշված է, որ մշտական հանձնաժողովների թիվը կարող է լինել մինչև 12, ինչը նշանակում է, որ հանձնաժողովների թիվը կարող է լինել 12-ից պակաս: Այնուամենայնիվ, Դավիթ Հարությունյանի առաջարկը դրվեց քվեարկության ու ընդունվեց 77 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |