Մարտիրոս Սարյանի «Էրիվան» նկարը բրիտանական MacDougall աճուրդի տանը մայիսի 30-ին վաճառվել է 59.550 անգլիական ֆունտ ստեռլինգով (92.702 ԱՄՆ դոլար): Ինչպես հայտնում է աճուրդի տան կայքը, 1914 թ-ով թվագրվող նկարի գինը տատանվել է 50-70.000 ֆունտ ստեռլինգի սահմանում:
Աճուրդից առաջ այն գտնվել է ԱՄՆ-ում` մասնավոր հավաքածուում: Նկարչի մեկ այլ աշխատանք` «Բակը» նկարը, որը գնահատվել է 200-250.000 անգլիական ֆունտ ստեռլինգ, չգտավ իր գնորդին: Այն թվագրվում է 1909 թ. և նկարչի տեմպերայով արված վերջին գործերից է: