ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՇԱՎԱԽՈՒՄԲԸ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ԱՐԱՐԱՏ ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆԻ ԵՏԵՎԻՑ

PanARMENIAN.Net - Ռուսական արշավախումբը ուղեւորվել է դեպի Արարարտ լեռը` Նոյան տապանը որոնելու համար: Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, արշավախումբը ղեկավարում է հայտնի արեւելագետ Անդրեյ Պոլյակովը: Նրա համար սա արդեն երկրորդ ուղեւորությունն է դեպի Արարատ: Անցյալ անգամ նա բերել էր Արարատի գաղտնիքներից մեկի պատասխանը` բարձր լեռներում լքված հայկական գերեզմանոցի տապանաքարերի մեջ հայտնաբերված քարաբեկորների վրա արված հին արձանագրության եւ պատկերի լուսանկարները: Ուղերձը գաղտնազերծած մասնագետների կարծիքով, դա Նոյին եւ նրա ժառանգներին ուղղված մի ինքնատիպ «վերապրելու ձեռնարկ է»: Ներկայիս արշավը կտեւի մինչեւ օգոստոսի սկիզբը: Նրա կազմակերպիչներց մեկը` «Rambler Հեռուստացանց» հեռուստաալիքը մտադիր է իրական ժամանակում սյուժեներ հաղորդել հետազոտությունների ընթացքի վերաբերյալ: Արշավախմբի մասնակիցները համոզմունք են հայտնել, որ իրենց կհաջողվի գտնել առասպելական տապանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---