Հայաստանի հավաքականը ընկերական խաղում զիջեց Հունաստանի ընտրանուն 0:1 հաշվով![]() 1 հունիսի 2012 - 00:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականը հույների հետ ընկերական հանդիպման երկրորդ խաղակեսը, որը տեղի ունեցավ Ավստրիական Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում, սկսեցին 0:1 հաշվով: Առաջին կեսում հույներին հաշվի մեջ առաջ էր մղել կենտրոնական պաշտպան Կիրյակոս Պապադոպուլոսը: Ի տարբերություն առաջին խաղակեսի, Հայաստանի հավաքականը գործեց ակտիվ, հավաքված և հարձակողական ոճով: Մարկոս Պիզելլին ու Կառլեն Մկրտչյանը մուտք գործեցին տուգանային հրապարակ՝ փոխանցում կատարելով Գևորգ Ղազարյանին: Սակայն Ղազարյանի հարվածը դժվարությամբ դուրս բերեց հույների դարպասապահ Միպայիլ Սիֆակիսը: Երեք անգամ էլ հաշիվը հավասարեցնելու հնարավորություն ուներ Հենրիկ Մխիթարյանը, բայց երեք հարվածներն էլ շեղ ստացվեցին: Հույների գրոհի ժամանակ Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը խախտեց խաղի կանոնները, և ավստրացի մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված: Սակայն Ռոման Բերեզովսկին վստահ գործեց՝ որսալով Գեորգիս Սամարասի գնդակը: Ոգևորված Բերեզովսկու գեղեցիկ սյովով՝ հայ ֆուտբոլիստները մրցակցին ստիպեցին ավելի սեղմվել սեփական դարպասի մոտ: Այս խաղում Բերեզովսկին իսկապես իր բարձրունքում էր: Հայերի դարպասին նշանակված երկրորդ 11 մետրանոցը ևս կարողացավ կասեցնել և թույլ չտալ հույներին կրկնապատկել խաղի հաշիվը: Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով, հօգուտ հույների: Հայաստանի ազգային ընտրանին ընկերական հանդիպում կունենա նաև հունիսի 5-ին: Մրցակիցը լինելու է Ղազախստանի հավաքականը, իսկ խաղը կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |